
Լուսանկարը՝ ԵՊՀ կայքից
ՀՀ պետական բյուջեից կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների և կրթության որակի վերաբեյալ mediaforedu.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը ուշադրություն է հրավիրել դպրոցների տնօրենների ընտրության խնդրին:
«Մենք այսօր հսկայական փող ենք ծախսում դպրոցի տնօրեն ընտրելու վրա, որովհետև այդ ծրագրերը գնահատում է 2 կազմակերպություն: Եվ, բնականաբար, այդ 2 կազմակերպություններին գումարներ են հատկացվում, բայց այդ ծախսը բերում է նրան, որ մենք նսեմացնում ենք տնօրեններին: Մարդը 4 անգամ, 8 անգամ ծրագիր է ներկայացնում, նրան ասում ենք՝ չեղավ, նորից։ Այդ մարդուն աշխատանքից ազատում ենք, չենք թողնում, որ նա մնա պաշտոնակատար»,- ասել է Սերոբ Խաչատրյանը։
Ըստ Սերոբ Խաչատրյանի, նման գործելաոճը բացասական ազդեցություն է ունենում:
«Ձեր կարծիքով, այս ամեն ինչը տնօրենների հոգեբանության վրա չի՞ ազդում: Երբ որ Ձեր ժամկետը լրանում է և ասում են՝ դուրս արի, հետ կգաս երբ մրցույթում հաղթես, և այդ մարդու ծրագիրը տանում-բերում եք, իսկ վերջում էլ հաստատում եք։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, կազմակերպությունը 8 անգամ վճարվում է տնօրենի ծրագիրը նայելու համար: Ու ձեր կարծիքով՝ տնօրենն է՞ գրել ծրագիրը»,- հարցնում է ՍԵրոբ Խաչատրյանը և պնդում, որ այդ ծրագրերը գրվում են վճարի դիմաց։
Մենք ունենք փաստեր, որ մարդիկ փողով ծրագրեր են գրում, այսինքն սա էլ է անարդյունավետ ծախս։ Մենք հսկայակնա փող ենք ծախսում կեղծիքի վրա, ստուգում ենք մի ծրագիր, որն ինքը չի գրել։
Ըստ փորձագետի, «սա միջոցների վատնում է։ Եթե 7 անգամ գրեց, ավելի լա՞վ տնօրեն է դառնում։ Ուսուցիչների և տնօրենների միջև պետք է լինի վստահություն, հարգանք»։
Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում 2023 թվականից ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը։
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման» կարգով, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:
2023 թվականից, ըստ պետական բյուջեի հավելվածի, «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության իրականացում» միջոցառմանն ուղղվել է 15 մլն. դրամ, 2024 թվականին՝ 32․3 մլն. դրամ և, ըստ պաշտոնական փաստաթղթի, իրականացվել է 1094 զարգացման ծրագիր։ 2025 թվականի բյուջեով նախատեսվում է այս ուղղությամբ ծախսել 32,2 մլն. դրամ։ Տե՛ս գծապատկեր 1-ը:
Գծապատկեր 1
Տնտեսագետ
Նոր մեկնաբանություն