«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ sweden.se կայքից
Ուսուցիչների արտոնագրման և որակավորման գործընթացը կրթության որակի ապահովման հիմքերից է։
UNESCO-ի զեկույցում նշվում է, որ ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու արտոնագրումն առանցքային դեր ունեն ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի (SDG 4) իրականացման համատեքստում՝ հավասար և որակյալ կրթության ապահովման առումով։
Տնտեսական համագործակցության և զարգացման կենտրոնի (OECD)` 2018 թվականի ուսուցման և դասավանդման վերաբերյալ միջազգային հարցմամբ բացահայտվել է, որ ուսուցիչների 85%-ը հավատում է՝ շարունակական վերապատրաստումը նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, իսկ 94%-ը մասնակցում է մասնագիտական զարգացման ծրագրերին։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ուսուցիչների արտոնագրման համակարգերը ցուցաբերում են յուրահատուկ մոտեցումներ՝ համատեղելով պարտադիր և կամավոր ատեստավորման մեխանիզմները, որոնց գերագույն նպատակն է կրթության որակի շարունակական բարելավումը։
Ուսուցիչը՝ Ֆրանսիայում
Ֆրանսիայում ուսուցիչ դառնալու ճանապարհը հիմնված է խիստ վերահսկվող և կենտրոնացված համակարգի վրա։ Կրթության նախարարությունը հստակ սահմանում է ուսուցիչների կրթական ուղին, որը ներառում է թե՛ բարձր մակարդակի կրթություն, թե՛ պարտադիր ատեստավորում։
Ֆրանսիան հանրակրթության բյուջեի մոտ 40%-ն ուղղում է ուսուցիչների աշխատավարձերին: Ուսուցիչների վարձատրությունն առաջնահերթություն է կրթական համակարգում։
Ֆրանսիայում ուսուցիչ դառնալու համար պետք է ավարտել մագիստրատուրան, որտեղ անցնում են և՛ մանկավարժություն, և՛ առարկայական խորացված դասընթաց։ Այս կրթությունը տրամադրում է Ուսուցման և կրթության ազգային բարձրագույն ինստիտուտների ցանցը։ Մրցութային քննությունները, որոնք հայտնի են որպես «Concours de Recrutement» (Մրցութային ընդունելություն), ունեն տարբեր մակարդակներ՝ նախադպրոցական, տարրական, միջնակարգ ևավագ դպոցների համար:
Գիտելիք և հմտություն
Ֆրանսիացի ուսուցիչների համար կազմակերպված քննությունները ներառում են տեսական և գործնական բաղադրիչներ: Ստուգում են թե՛ առարկայական գիտելիքները, թե՛ դասավանդման հմտությունները։
Ատեստավորման համակարգը պարտադիր է բոլոր պետական դպրոցների ուսուցիչների համար և ծառայում է որպես որակի վերահսկման գործիք։ Սակայն շարունակական վերապատրաստման ծրագրերը, որոնք հաճախ առաջարկում է կրթության նախարարությունը, կամավոր են։ Չնայած դրանք չեն ապահովում անմիջական աշխատավարձի բարձրացում, վերապատրաստումներն ուսուցիչներին դարձնում են ավելի մրցունակ առաջխաղացման համար:
Վերապատրաստված ուսուցիչները կարող են դառնալ դպրոցի տնօրեն, ակադեմիական խորհրդատու կամ ստանձնել այլ մակարդակի բարձր պատասխանատվություն՝ ավելի բարձր աշխատավարձով։
Վերապատրաստված ուսուցիչները կարող են անգամ հավակնել կրթության առաջնահերթ գոտիներում (REP+ schools) դասավանդելուն, որտեղ աշխատավարձի հավելումներն ապահովված են։ Այսպիսով, չնայած կամավոր վերապատրաստումն անմիջականորեն չի բարձրացնում աշխատավարձը, կարող է ունենալ նշանակալի ազդեցություն կարիերայի և ֆինանսական հեռանկարների վրա։
Դասընթացներն ուսուցիչներին հնարավորություն են տալիս զարգացնել նոր հմտություններ՝ առանց հավելյալ ատեստավորման պարտադրանքի։
Չնայած այս խիստ վերահսկվող համակարգին, Ֆրանսիան բախվում է ուսուցիչների պակասի խնդրին հատկապես հեռավոր շրջաններում և STEM առարկաների դեպքում։ Կրթության նախարարությունն այս մարտահրավերին փորձում է դիմակայել՝ խրախուսելով երիտասարդ ուսուցիչների մուտքը դպրոց և բարձրացնելով մասնագիտության գրավչությունը։
Ուսուցիչը՝ Գերմանիայում
Գերմանիայում ուսուցիչ դառնալու ուղին յուրահատուկ է. հիմքում դաշնային կառավարման համակարգն է: Նահանգները (Länder) մեծ ազդեցություն ունեն կրթության քաղաքականության ձևավորման վրա։ Սակայն ուսուցիչ դառնալու հիմնական պահանջն է համընդհանուր որակական չափանիշների ապահումը։
Գերմանիայում հանրակրթության բյուջեի շուրջ 35%-ն ուղղվում է ուսուցիչների աշխատավարձերին: Սա վկայում է մասնագիտության կարևորության մասին։
Ուսուցիչները պաշտոնապես համարվում են հանրային ծառայող (Beamter): Եվ այս հանգամանքը բավարար է, որ գերմանացի ուսուցիչն արժանանա կայուն եկամտի, բարձր սոցիալական երաշխիքների և կենսաթոշակային արտոնությունների։
Կրթություն և արտոնագրում
Գերմանիայում ուսուցիչ դառնալու համար ուսանողները պետք է անցնեն երկար ու խիստ կրթական ուղի, որը ներառում է թե՛ համալսարանական կրթություն, թե՛ պարտադիր պրակտիկա։
Ուսուցչական ծրագրերը կազմված են երկաստիճան համակարգից․
Համալսարանական կրթություն
Ուսանողները նախ պետք է ավարտեն բակալավրիատը և մագիստրատուրան՝ մասնագիտանալով առնվազն երկու առարկայի դասավանդման մեջ։ Մագիստրատուրայում սովորելիս շեշտը դրվում է ինչպես առարկայական գիտելիքների, այնպես էլ մանկավարժական պատրաստության վրա։
Պրակտիկա՝ (Referendariat)
Ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր երկամյա դպրոցական պրակտիկա, որի ընթացքում նրանք դասավանդում են փորձառու ուսուցիչների վերահսկողությամբ։
Այս փուլն ավարտելուց հետո ուսուցիչները պետք է հանձնեն պետական ավարտական քննություններ (Staatsexamen), որոնք գնահատում են թե՛ առարկայական գիտելիքները, թե՛ գործնական դասավանդման կարողությունները։
Քննությունը սովորաբար անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլը (Erstes Staatsexamen) հանձնում են համալսարանական կրթության ավարտին, իսկ երկրորդը (Zweites Staatsexamen)՝ պարտադիր պրակտիկայի ավարտից հետո։ Միայն այս քննությունները բարեհաջող հանձնելուց հետո են ուսուցիչները ստանում հանրակրթական դպրոցում լիարժեք աշխատելու իրավունք։
Կամավոր վերապատրաստում
Գերմանիայում ուսուցիչների վերապատրաստումը հիմնականում կամավոր է, սակայն այստեղ ևս այն կարևոր դեր ունի կարիերայի առաջխաղացման հարցում։ Չնայած վերապատրաստման ավարտը չի հանգեցնում աշխատավարձի անհապաղ բարձրացմանը, այն կարող է նպաստել ուսուցչի կարիերայի առաջխաղացմանը և բարձր վճարվող պաշտոններ ստանալուն։
Գերմանիայում նույնպես մասնագիտական վերապատրաստում անցած ուսուցիչները կարող են ստանձնել դպրոցի ղեկավար պաշտոններ, մեթոդիստների կամ տեսուչների դերեր, որոնք ապահովում են ավելի բարձր աշխատավարձ։
STEM առարկաների ուսուցիչների համար կազմակերպվում են պետական վերապատրաստման հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ստանալ լրացուցիչ վճարներ։
Ուսուցիչները, որոնք դասավանդում են կրթական բարդ գոտիներում (օրինակ՝ ներգաղթյալներով հագեցած դպրոցներում), նույնպես կարող են ստանալ հավելավճարներ։
Ըստ Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների մշտական համաժողովի (KMK) զեկույցի, այս երկրում խրախուսվում է մանկավարժական հմտությունների շարունակական զարգացումը: Սա կարևոր է թվային ուսուցման մեթոդների կիրառման և բազմամշակութային կրթական միջավայրերում աշխատելու դեպքում։
Ուսուցիչը՝ Ֆինլանդիայում
Ֆինլանդիան կրթության համաշխարհային առաջատարներից է ուսուցիչների բարձր պատրաստվածության և կրթական համակարգի շարունակական բարեփոխումների շնորհիվ։ Այստեղ ուսուցիչների մասնագիտությունը բարձր հեղինակություն ունի, ուստի ուսուցիչ դառնալու համար պահանջները խիստ են։
Ֆինլանդիայում հանրակրթության բյուջեի մոտ 25%-ը ուղղվում է ուսուցիչների աշխատավարձերին:
Կրթական ուղի
Ֆինլանդիայում ուսուցիչները պետք է անցնեն խիստ ընտրության գործընթաց, որը հիմնված է ոչ միայն ակադեմիական գիտելիքների, այլև մանկավարժական կարողությունների վրա։
Ուսուցիչ դառնալու ճանապարհը ներառում է մի քանի փուլ՝
Բակալավրիատ (3-4 տարի)
Ուսումնասիրում են հիմնական առարկաները և մանկավարժության հիմունքները
Մագիստրատուրա (2 տարի)
Խորացնում են իրենց մասնագիտական կրթությունը, ուսումնասիրում մանկավարժություն և իրականացնում հետազոտական աշխատանք
Պրակտիկա (առնվազն 1 տարի)
Անցնում են պարտադիր պրակտիկա՝ դպրոցներում, համալսարանների վերահսկողությամբ։
Ֆինլանդիայի համալսարանները մանկավարժական բաժիններում ունեն սահմանափակ տեղեր: Ընդունելությունը խիստ բարձր մակարդակի է. դիմորդների ընդամենը 10-15%-ին է հաջողվում ընդունվել։ Չնայած ուսուցիչների աշխատավարձերը համապատասխանում են միջին աշխատավարձին, աշխատանքային պայմանները, մասնագիտական զարգացումը և ուսուցիչների հեղինակությունն առավելագույն մակարդակի վրա են:
Ֆինլանդիայում ուսուցիչները չեն հանձնում որևէ պետական քննություն (ինչպես Գերմանիայում) և հատուկ արտոնագիր նույնպես չի պահանջվում։ Մագիստրոսի դիպլոմը բավարար է ուսուցչի պաշտոն ստանալու համար։ Սակայն, ուսուցիչներն անցնում են խիստ ընտրության գործընթաց աշխատանքի դիմելիս. դպրոցներն ինքնուրույն են որոշում՝ ում ընդունել աշխատանքի, ում՝ մերժել։
Կամավոր վերապատրաստում
Ֆինլանդիայում խրախուսվում է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը: Պարտադիր ատեստավորում չի պահանջվում։ Այնուամենայնիվ, ուսուցիչները հաճախակի են վերապատրաստվում: Կազմակերպիչները կրթական հաստատությունները, համալսարաններն են կամ կառավարությունը: Չնայած վերապատրաստումները Ֆինլանդիայում նույնպես չեն բարձրացնում աշխատավարձը, մեծապես նպաստում են մանկավարժական բարձր պաշտոններ ստանալուն։
Ֆինլանդիայի կրթության համակարգի գլխավոր նպատակը հավասար հնարավորությունների ապահովումն է, ուստի ուսուցիչների աշխատավարձերը կայուն են և հիմնականում կախված չեն հավելյալ ատեստավորումից։
Ֆինլանդիայում խիստ ընդգծված է նաև ուսուցիչների լայն ինքնավարությունը։ Ուսուցիչներն ազատ են իրենց դասավանդման մեթոդների ընտրության հարցում: Սա շատ կարևոր հանգամանք է մասնագիտության գրավչության առումով։
Մարտահրավերներ
Չնայած համաշխարհային բարձր դիրքին, Ֆինլանդիան նույնպես ունի որոշ մարտահրավերներ՝
Ուսուցիչների բարձր պահանջարկ՝ գյուղական շրջաններում
Նվազ հետաքրքրություն՝ հեռավոր վայրերում աշխատելու հարցում
Մրցակցային մուտքի պայմաններ
Քանի որ ընդունելությունը սահմանափակ է, շատ ուսուցիչներ չեն կարողանում ընդգրկվել համակարգում
Աշխատավարձի սահմանափակում
Չնայած սոցիալական երաշխիքներին, որոշ ուսուցիչների աշխատավարձը կարող է չհամընկնել ակնկալիքներին՝ նվազեցնելով մոտիվացիան
Ուսուցիչը՝ Շվեդիայում
Շվեդիայում ուսուցիչ դառնալու համար անհրաժեշտ է թե՛ պաշտոնական կրթություն, թե՛ պարտադիր արտոնագիր։ Ուսուցիչ դառնալու գործընթացը վերահսկում է պետությունը:
Շվեդիայում ևս հանրակրթության բյուջեի զգալի մասը (25%) տրամադրվում է ուսուցիչների աշխատավարձերին: Սա նպաստում է կրթության ոլորտի կայունությանը։
Վերջին տարիներին ուսուցիչների մասնագիտական զարգացումը խրախուսելու նպատակով Շվեդիայում ներդրվել են վերապատրաստման տարբեր ծրագրեր։
Անհրաժեշտ պայմանները
Շվեդիայում ուսուցիչ դառնալու համար անհրաժեշտ է ավարտել մանկավարժության բակալավրիատ կամ մագիստրատուրա՝ կախված նրանից, թե դպրոցի որ մակարդակում է ուսուցիչը ցանկանում դասավանդել (տարրակա՞ն, միջի՞ն, թե՞ ավագ)։
Ուսուցիչ դառնալու փուլերը՝
Բակալավրիատ
Մանկավարժական հմտությունների, կրթական մեթոդաբանության և առարկայական գիտելիքների ուսումնասիրություն
Մագիստրատուրա
Ավագ դպրոցում դասավանդելու պայման
Արտոնագիր
Ուսուցչի պաշտոն ստանալու համար պետք է դիմել Շվեդիայի կրթության գործակալությանը (Skolverket) և ստանալ արտոնագիր
Ուսուցիչները Շվեդիայում չեն կարող մշտական պաշտոն ստանալ առանց արտոնագրի։ Այն ստանում են բացառապես որոշակի կրթական մակարդակի կամ առարկայի համար։
Տարբեր դպրոցական մակարդակներում դասավանդելու համար պահանջվում են առանձին արտոնագրեր, որոնք հաստատվում են ըստ ուսուցչի կրթության և պրակտիկայի։
Բացի դասավանդվող առարկայի գիտելիքներից և մանկավարժական հմտություններից, արտոնագրման համար անհրաժեշտ է նաև շվեդերենի բարձր (C1) մակարդակի իմացություն։
Կամավոր վերապատրաստում
Շվեդիայում ուսուցիչների համար կամավոր վերապատրաստման ծրագրերը խրախուսվում են պետական մակարդակով։ Այս ծրագրերը հիմնականում նույնպես կազմակերպում են Շվեդիայի կրթության գործակալությունը և տեղական ինքնակառավարման մարմինները։
Չնայած վերապատրաստման ծրագրերը պարտադիր չեն, դրանց ավարտը կարող է նպաստել ուսուցչի առաջխաղացմանը՝ նպաստելով բարձր պաշտոններ ստանալուն կամ աշխատանքի պայմանների բարելավմանը։ Օրինակ, ուսուցիչները, որոնք մասնագիտանում են հատուկ կրթության, ներգաղթյալների ինտեգրման կամ թվային կրթության ոլորտներում, հաճախ ստանում են ավելի բարձր վարձատրություն։
Ուսուցիչները, որոնք աշխատում են հեռավոր կամ խոցելի համայնքներում, նույնպես կարող են ստանալ հավելավճարներ։
Մարտահրավերներ
Չնայած բարենպաստ պայմաններին, Շվեդիայում նույնպես առկա են մի շարք մարտահրավերներ՝
Ուսուցիչների պակաս՝ հատկապես STEM և հատուկ կրթության ոլորտներում
Արտոնագրման դժվարություններ՝ բյուրոկրատական խնդիրներ
Ներգաղթյալ ուսուցիչները հաճախ դժվարանում են որակավորման հարցերում. շվեդերենի լավ իմացությունը պարտադիր պայման է
Չնայած տարբեր մոտեցումներին, Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Շվեդիան ունեն անհերքելի ընդհանրություն. այն է՝ կայուն ձգտում ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կրթական բարեփոխումներին։ Այս երկրներում ներդրված մեխանիզմները նպատակ ունեն ապահովել ոչ միայն ուսուցիչների պատրաստվածությունը, այլև նրանց մասնագիտության գրավչությունն ու կայունությունը՝ նպաստելով կրթության ընդհանուր որակի բարձրացմանը։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by a consortium led by the “Armenian Lawyers՛ Association” NGO. It had been implemented by the “Media for Education” NGO. within the framework of the “Education Expenditures/Critical Thinking Quality” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

Բաժիններ
“Media for Education” NGO
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ